18:25 | 22.11.13 | Նորություններ | 716

Երեւանում տեղի կունենա CEED Talks նախագիծը

Նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա CEED Talks նախագիծը:

Նախագծի շրջանակում փորձառու եւ հաջողակ ձեռներեցներն ու ղեկավարները կներկայացնեն հատուկ դեպքերի ուսումնասիրություններ եւ կքննարկեն այնպիսի մարտահրավերները, ինչպիսիք են կորպորատիվ մշակույթի եւ թիմի ձեւավորումը, գաղափարից ավարտուն ապրանք ստանալու ուղին, նորարարությունն ու կայունությունը:

CEED Talks-ի ավարտին հայտարարություն կարվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ Այբ ավագ դպրոցի համատեղ նախաձեռնության, իսկ Vmware ընկերությունը հայտարարություն կանի ուսանողների համար:

Միջոցառումը կտեւի ժամը 10:00-ից 16:00-ը:

Գրանցվելու համար պետք է դիմել Զառա Սարգսյանին` zsargsyan@edmc.am, (077) 23 21 69: