16:56 | 22.11.13 | Նորություններ | 1270
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Էրիքսոն» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ներկայացուցչության ղեկավար Յան Քամփբելին:
Յան Քամփբելը տեղեկացրել է, որ ընկերությունը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում եւ այժմ դիտարկում է նոր նախագիծ:
Վարչապետը ՀՀ կառավարության աջակցությունն է հայտնել «Էրիքսոն»-ի գործունեությանը եւ ընդգծել, որ հեռահաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումը մեծապես կարեւորվում է Հայաստանի կողմից:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում «Էրիքսոն»-ի նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Յան Քամփբելը ողջունել է այդ գաղափարը` պատրաստակամություն հայտնելով դիտարկել այն: