16:57 | 08.11.13 | Նորություններ | 3364
Այսուհետ բոլոր նրանք, ովքեր բջջային հեռախոս կգնեն Orange-ի խանութներից, կկարողանան այն ապահովագրել վնասների, գողության ու կորստի դեպքերի համար:
Հեռախոսի ապահովագրության ծառայությունն Orange-ը կտրամադրի ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության հետ համատեղ, որը Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատարն է:
«Այս ծառայությունը լայնորեն տարածված է Արեւմտյան Եվրոպայի երկրներում, եւ մենք ուրախ ենք առաջարկել այն նաեւ Հայաստանի մեր հաճախորդներին: Մեր հաճախորդների համար հոգատար օպերատոր լինելու մեր քաղաքականությանն ու ցանկությանը հավատարիմ՝ մենք այս ծառայությամբ նրանց առաջարկում ենք հարմարավետության մի նոր մակարդակ: Ի լրումն բոլոր այն առավելությունների, որ մեր հաճախորդները ստանում են Orange-ի խանութներից հեռախոս գնելիս՝ ներառյալ լիարժեք հետվաճառքային սպասարկում, երաշխիք ու զեղչեր, որոնք տրամադրվում են հեռախոսը մեր ծառայությունների հետ համատեղելիս, այժմ մեր բաժանորդները կարող են է՛լ ավելի հանգիստ ու ապահով զգալ, հատկապես սմարթֆոն գնելիս»,-ասել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության Խորհրդի անդամ Սոնա Դալալյանն իր հերթին ասել է. «Սա առաջին համատեղ նախագիծն է երկու ընկերությունների, որոնք ոչ միայն ունեն մեծ միջազգային փորձ, այլ նաեւ յուրաքանչյուրն իր ոլորտի առաջատարն է: Այս համագործակցությունից շահելու են առաջին հերթին մեր հաճախորդները՝ առաջարկվող պրոդուկտը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր համագործակցությունը, եւ հուսով եմ, որ մոտ ժամանակներս հանդես կգանք նաեւ այլ գրավիչ առաջարկներով»:
Հաճախորդները կարող են կնքել ապահովագրության պայմանագիրը գնումը կատարելու պահին: Ապահովագրությունը կծածկի այն դեպքերը, որոնք նախատեսված չեն երաշխիքային սպասարկմամբ, այսինքն՝ վնասների, կորստի եւ գողության դեպքերը: Ծառայությունն այսօրվանից կգործի Orange-ի 19 խանութներում, իսկ մինչեւ նոյեմբերի վերջ՝ վաճառքի եւ սպասարկման ողջ ցանցում՝ ներառելով բոլոր 76 խանութները:
Հեռախոսի կոտրվելու կամ վնասվելու դեպքում, երբ հեռախոսը փաստացի հաճախորդի ձեռքին է, հաճախորդը պետք է դեպքի մասին անհապաղ տեղեկացնի ապահովագրողին 31-10-10 հեռախոսահամարով եւ դիմի Orange-ի խանութներից որեւէ մեկը` ներկայացնելով երաշխիքային կտրոնը: Orange-ը կհոգա վերանորոգման մասին եւ կառաջարկի հեռախոս ժամանակավոր օգտագործման համար: Իսկ հեռախոսի կորստի դեպքում կփոխհատուցվի հեռախոսի արժեքը՝ հաշվի առնելով տվյալ հեռախոսի մաշվածությունը: Փոխհատուցման գումարը կախված է լինելու գնման օրվանից մինչեւ փոխհատուցման օրն ընկած ժամանակահատվածից. որքան նոր է հեռախոսը, այդքան մեծ է փոխհատուցվող գումարը: Փոխհատուցման ամբողջական սխեման ներկայացված է http://www.orangearmenia.am/phones/Orange-Care/phone-insurance.php հասցեով:
Հեռախոսի գողության դեպքում կհատուցվի նաեւ կատարված խարդախ զանգերի արժեքը՝ 30000 դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ Orange-ն առաջարկում է բացառիկ հետվաճառքային եւ երաշխիքային ծառայություն՝ ներառյալ վերանորոգման տեւողության ամբողջ ընթացքում ժամանակավոր հեռախոսի անվճար տրամադրում, երաշխիքային ծառայություններ բոլոր սարքավորումների համար՝ անկախ այն բանից, թե այդ սարքն արտադրող ընկերությունը Հայաստանում վերանորոգման ծառայություն տրամադրում է, թե ոչ: Հաճախորդները կարող են երաշխիքային ժամկետում գտնվող հեռախոսը հանձնել Orange-ի ցանկացած խանութ եւ, ցանկության դեպքում, հետ ստանալ այն մեկ այլ հասցեից: