17:48 | 31.10.13 | Նորություններ | 3645

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Wi-Fi ցանց եւ համակարգչային տեխնիկա է նվիրել Հայ-ռուսական Սլավոնական համալսարանին

Սլավոնական համալսարանի համակարգչային սենյակը համալրվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն տրամադրված` «Home-Zone Turbo» սակագնային պլանով գերարագ ինտերնետ ապահովող՝ 3G/Wi-Fi երթուղիչով, 10 համակարգչով, ինչպես նաեւ ինտերակտիվ գրատախտակով՝ իր լուսարձակով եւ լազերային տպիչով: Համալսարանին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 5 մլն դրամի սարքավորում:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում Wi-Fi անկյուններ ու հանգույցներ, ինչպես նաեւ համակարգչային լսարաններ ստեղծելու գաղափարը նպատակ ունի օգնելու բուհերին իրենց ուսանողների եւ դասախոսական անձնակազմի համար ստեղծել իրապես «անսահմանափակ» հաղորդակցության հնարավորություն: Wi-Fi տեխնոլոգիան համարվում է կրթական հաստատությունում շարժական արագ ինտերնետ հասանելիություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

«Մեր ցանկությունն է, որ Հայաստանի բուհերը չզիջեն աշխարհի առաջավոր համալսարաններին թե՛ տեխնիկական հագեցվածության, եւ թե՛ կրթության որակի առումներով: Wi-Fi-ը համարվում է ինտերնետ հասանելիության ապահովման առաջնային միջոց: Այսօր Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները հասանելի դարձնելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերին` կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: