12:34 | 31.10.13 | Նորություններ | 3733

ԱրմենՏել-ն ընդլայնում է 3G-ծածկույթը Հայաստանի հյուսիսում

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ընդլայնել է 3G-ծածկույթը Հայաստանի հյուսիսում գտնվող սահմանամերձ բնակավայրերում:

2013թ. հոկտեմբերից 3-րդ սերնդի, այդ թվում` նաեւ 3G բջջային ինտերնետի ծառայությունները հասանելի են Լոռու մարզի Միխայլովկա եւ Պրիվոլնոյե համայնքների բնակիչներին:

Ժամանակակից 3G-ալեհավաքների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է 100 քմ կիլոմետրով, իսկ  Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի կլինի երկու համայնքների ավելի քան 1 000 բնակիչների համար:

«Մենք կատարելագործում ենք բջջային ցանցը եւ ձգտում ապահովել բջջային կապով եւ ինտերնետով բաժանորդներին՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Beeline մատչելի եւ հարմար կապն օրեցօր ավելի է ընդլայնում իր աշխարհագրությունն՝ օգնելով մարդկանց միշտ լինել կապի մեջ եւ օգտվել գերարագ  3G բջջային ինտերնետից», - ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ԱրմենՏել-ը օգոստոսին բջջային ցանցի ընդլայնման աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզում, ինչի արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ կիլոմետրով, իսկ Խնածախ եւ Վաղատուր համայնքների բնակիչները հնարավորություն են ստացել օգտվելու Beeline բջջային կապից եւ 3G ինտերնետից: