13:40 | 27.09.13 | Նորություններ | 3259
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է նոր բաժանորդներին Wi-Fi ADSL մոդեմի անվճար տրամադրման մասին` 13 ամիս ժամկետով: Wi-Fi ADSL մոդեմը տրամադրվում է Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» (6 Մբիթ/վրկ, 8 Մբիթ/վրկ, 10 Մբիթ/վրկ արագությունների) և «Like+» 3 Մբիթ/վրկ սակագնային փաթեթներին միանալիս:
«Hi-Line ինտերնետն այսօր ամենապահանջվածն է Հայաստանում, և այս ծառայությունից օգտվում է ավելի քան 150.000 ընտանիք: «ԱրմենՏել» ընկերության սակագնային քաղաքականության հիմնական նպատակն է դարձնել մեր կողմից մատուցվող ծառայություններն առավել պարզ, մատչելի և հարմարավետ: Օգտվելով մեր նոր առաջարկից և միանալով Hi-Line ինտերնետին` մեր բաժանորդները կարող են միաժամանակ մի քանի սարքերի միջոցով ինտերնետը հասանելի դարձնել ընտանիքի բոլոր անդամների և հյուրերի համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Եթե բաժանորդը մոդեմից անվճար օգտվելու համար կնքում է պայմանագիր, ապա պայմանագրի ողջ գործունեության ընթացում, «Stream» սակագնային փաթեթի շրջանակում, նա կարող է անցում կատարել միայն դեպի ավելի բարձր արագության: