12:47 | 06.09.13 | Նորություններ | 896

Գործարկվել է Gyumri.CityBugs.am կայքը

Գործարկվել է  Gyumri.CityBugs.am կայքը, որը հնարավորություն կտա գյումրեցիներին բարձրաձայնել իրենց քաղաքի հետ կապված խնդիրները եւ ներկայացնել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ:

CityBugs.am-ը սոցիալական հարթակ է՝ ստեղծված տարբեր քաղաքներում առկա խնդիրները բարձրաձայնելու նպատակով: Համակարգի գրանցված օգտատերերը կարող են հայտնել, թե ինչ խնդիրներ կան իրենց քաղաքի այս կամ այն մասում:

Համակարգում արդեն իսկ  գրանցված է 4 քաղաք՝ Երեւանը, Գյումրին, Վանաձորը եւ Արմավիրը: Հոկտեմբերին նախատեսվում է գործարկել կայքի հավելվածները` iOS եւ Android պլատֆորմների համար:

CityBugs.am նախագիծը ստեղծվել X-TECH ընկերությունը կողմից «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: