10:56 | 27.08.13 | Նորություններ | 949

Սթիվ Վոզնյակ. Microsoft-ը հույսը դրել է իր հին շուկաների վրա

Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը ասել է, որ Microsoft-ը մինչ այժմ հիմնվում է այն շուկաների վրա, որոնք ձեւավորել է երկար ժամանակ առաջ:

Նա ասել է, որ կորպորացիայի հեռացող գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերի ղեկավարության տարիներին ընկերությունը չգրանցեց այնպիսի հաջողություններ, որոնք առկա էին Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի օրոք:

BBC-ի հետ հարցազրույցում Սթիվ Վոզնյակն ասել է, որ Apple-ի հաջողության հիմնական գաղտնիքը կայանում է նրանում, որ լինելով մեծ ընկերություն, այն շարունակել է ճկուն եւ նորարար մնալ:

Մեկնաբանելով քննադատությունն այն մասին, որ Apple-ը հանդես չի գալիս նոր պրոդուկտով, Վոզնյակն ասել է, որ «մարդիկ պետք է հասկանան, որ հեղափոխական առաջընթացները ամեն տարի տեղի չեն ունենում»: