14:38 | 21.08.13 | Նորություններ | 3266

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասույթն աճել է 3,9%-ով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասույթը ս.թ. II եռամսյակում աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 3,9%-ով՝ կազմելով 19,82 մլրդ դրամ:

Գործառնական հասույթը մինչեւ հիմնական միջոցների մաշվածության եւ ամորտիզացման նվազեցումը (OIBDA) ավելացել է II եռամսյակում 4,4%-ով, կազմելով 10,39 մլրդ դրամ, հաղորդում է Telecompaper.com-ը՝ վկայակոչելով «ՄՏՍ» ԲԲԸ-ի հաշվետվությունը:

Մեկ բաժանորդի հաշվով օպերատորի միջին հասույթը (ARPU), շնորհիվ այնպիսի սեզոնային էֆեկտների, ինչպիսին է ռոումինգը, աճել է երկրորդ եռամսյակում 13%-ով՝ կազմելով 2 750 դրամ:

Մեկ բաժանորդի հաշվով միջին խոսելաժամանակը (MOU) կազմել է II եռամսյակում մոտ 365 րոպե՝ աճելով 11%-ով:

Ընկերության բաժանորդային բազան տարեկան կտրվածքով աճել է 42 000-ով, կազմելով 2,356 մլն, սակայն I եռամսյակի հետ համեմատ այն նվազել է 23 000-ով: