12:06 | 14.08.13 | Նորություններ | 914

Հս. Կորեան հայտարարել է սեփական արտադրության սմարթֆոնի մասին

Հյուսիսային Կորեան հայտարարել է սեփական արտադրության սմարթֆոնի մասին, ինչը, սակայն, փորձագետները կասկածի տակ են առնում:

Arirang անունը ստացած սմարթֆոնը ցուցադրվել է Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ գործարան կատարած այցի ժամանակ:

Տեխնոլոգիական փորձագետ Մարթին Ուիլյամսի կարծիքով, Arirang սմարթֆոնների արտադրությունը, հավանաբար, պատվիրվել է չինական ընկերության, իսկ կորեական գործարանում դրանք ուղղակի ենթարկվել են ստուգման՝ վաճառքի հանվելուց առաջ:

Գործարանով շրջայցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդը փորձարկել է սմարթֆոնը, որը, ինչպես պարզվեց, աշխատում է Google Android համակարգով:

Սմարթֆոնի պարամետրերի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացվում, ասվում է միայն, որ Կիմ Չեն Ինը գովացել է սմարթֆոնի ֆոտո-վիդեոխցիկի որակը: Նա խորհուրդ է տվել գործարանի ղեկավարությանն արտադրել տարբեր ձեւի եւ գույնի սմարթֆոններ, որպեսզի դրանք դուր գան օգտագործողներին:

Հս. Կորեան բջջային ծածկույթ ունի 2008 թ-ից, որը, սակայն, խստագույն կերպով վերահսկվում է պետության կողմից: Երկրի միակ բջջային ցանցը, որը կառուցվել է եգիպտական Orascom հեռահաղորդակցական ընկերության հետ համատեղ, արգելում է մուտք գործել ինտերնետ եւ կատարել զանգեր արտերկիր: