16:29 | 09.08.13 | Նորություններ | 2953

ԱրմենՏելը խաղարկում է Samsung Galaxy Tab 10.1

ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս ամռան ամենահիշարժան ակնթարթը» խորագրով նոր ֆեյսբուքյան ֆոտոմրցույթի անցկացման մասին:

Մրցույթի գլխավոր հաղթողը ԱրմենՏել ընկերության կողմից կպարգեւատրվի Samsung GT-P7500 պլանշետով, իսկ եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները կստանան հետաքրքիր նվերներ, հայտնել են ընկերությունում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր եւ ուշագրավ ակնթարթներ նվիրված այս ամռանը եւ մինչեւ մինչեւ օգոստոսի 21-ը, ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել նկարը pr@beeline.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով օգոստոսի 22-ին մինչեւ ժամը 19:00-ն կհրապարակվեն Ֆեյսբուք սոցիալական ցանցի  Beeline Armenia էջում:

Այն հինգ աշխատանքի հեղինակները, ովքեր առաջինը կհավաքեն 500 քվե կանցնեն մրցույթի եզրափակիչ փուլ: Եզրափակչում հաղթող կճանաչվի այն աշխատանքի հեղինակը, որը կստանա պրոֆեսիոնալ լուսանկարիչներից կազմված հանձնաժողովի առավելագույն գնահատականը:

Հանձնաժողովը կգնահատի նկարների յուրօրինակությունը եւ արտահայտչականությունը: Մրցույթի կազմակերպիչներին առավել դուր եկած եւս երկու մասնակիցներ կստանան խրախուսական մրցանակներ:

«Հաշվի առնելով այն հանգամաքը, որ մեր մրցույթները մեծ ժողովրդականություն են վայելում մեր օգտատերերի շրջանում, մենք որոշեցինք մատուցել հերթական անակնկալը եւ հնարավորություն տալ բոլորին կիսվել մեզ հետ ամռան ուրախ եւ հետաքրքիր ակնթարթներով: Համոզված եմ, որ այս մրցույթը կպարգեւի ոչ միայն դրական լիցքեր եւ վառ տպավորություններ, այլ հնարավորություն կընձեռի շատերին դարձնել իրենց ամառը հիշարժան եւ անմոռանալի»,- նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթն ավարտվում է օգոստոսի 30-ին. նույն օրը հաղթողների անունները եւ արդյունքները կտեղադրվեն Facebook-ի Beeline Armenia էջում: