Orange-ն այսօր սկսում է BlackBerry Z10 սմարթֆոնի վաճառքը:
Սենսորային էկրանով այս BlackBerry Z10 սմարթֆոնն առաջինն է, որ թողարկվում է վերամշակված BlackBerry 10 պլատֆորմով, որն առաջարկում է օգտագործման ավելի արագ, «խելացի» եւ հարմարավետ հնարավորություններ, քան նախկինում թողարկված որեւէ այլ BlackBerry սմարթֆոն, հայտնել են ընկերությունում:
BlackBerry 10 օպերացիոն համակարգի հետ բաժանորդները հնարավորություն կունենան օգտվել անմիջապես հեռախոսում ներդրված BlackBerry Internet Services ծառայություններից՝ առանց լրացուցիչ վճարի:
Orange-ն առաջարկում է այս սմարթֆոնը ձեռք բերել իր Պանտերա, Թիթեռ կամ Դելֆին ամսական բաժանորդագրություններից մեկի հետ, որոնք հաստատագրված ամսավճարի դիմաց առաջարկում են ներառված մեծ ծավալի րոպեների եւ ինտերնետի փաթեթներ:
Նշված ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդները կարող են BlackBerry Z10 սմարթֆոնը ձեռք բերել 170.000 դրամով, իսկ առանց բաժանորդագրության՝ 350.000 դրամով: