13:54 | 19.07.13 | Նորություններ | 7068

Ռոստելեկոմը սկսում է ծառայություններ մատուցել Աջափնյակում

Աջափնյակ վարչական շրջանում Մարգարյան 14 հասցեով գործարկվել է Ռոստելեկոմ-Հայաստանի թվով տասներորդ (Երեւանում՝ երկրորդ) վաճառքի եւ սպասարկման սրահը:

Համայնքի բնակիչներն այսուհետ ոչ միայն կկարողանան ծանոթանալ եւ օգտվել Ռոստելեկոմի ծառայություններից, այլ նաեւ ստանալ խորհրդատվություն եւ գնել համակարգիչներ ու աքսեսուարներ, հայտնել են ընկերությունում:

Պաշտոնական բացման արարողության անակնկալներից էր բոլոր բաժանորդագրվողներին անվճար տրամադրվող հեռախոսահամարը: Ռոստելեկոմի ծառայություններին Աջափնյակ համայնքի վաճառքի եւ սպասարկման սրահում հուլիսի 18-20-ը բոլոր բաժանորդագրվողները հնարավորություն ստացան անվճար ձեռք բերելու կրկնվող թվանշաններով գեղեցիկ հեռախոսահամարներ: