12:04 | 19.07.13 | Նորություններ | 2045

Orange-ը օգտակար տեղեկատվություն կտրամադրի Հայաստանում իր ռոումինգից օգտվողներին

Այսօրվանից Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու ժամանակավոր հյուրերը, ռումինգից օգտվելիս միանալով տեղական Orange ցանցին, կարող են օգտվել օրական 24 ժամ եւ շաբաթական 7 օր աշխատող թեժ գծի ծառայություններից:

Նրանք ոչ միայն տեղեկություններ կստանան իրենց շարժական կապի ծառայությունների ու սակագների մասին, այլեւ առաջին անհրաժեշտության հեռախոսահամարների, հյուրանոցների, տաքսի ծառայությունների, հիվանդանոցների, մեքենանաերի վարձակալության, ռեստորանների, ժամանցի վայրերի մասին, հայտնել են ընկերությունում:

Թեժ գծի անգլալեզու եւ ռուսալեզու աշխատակիցների հետ կապվելու համար անհրաժեշտ է զանգահարել 888 կամ +374 55 000 888 հեռախոսահամարներով: