16:53 | 02.07.13 | Նորություններ | 1445

Հրազդան քաղաքը միացել է Ռոստելեկոմի ցանցին

Այսօր Հրազդան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում (62/7 շենք) բացվել է Ռոստելեկոմի թվով իններորդ վաճառքի եւ սպասարկման սրահը Հայաստանում:

Քաղաքի բնակիչներն ոչ միայն կկարողանան ծանոթանալ եւ օգտվել Ռոստելեկոմի ինտերնետի եւ հեռախոսակապի (շուտով նաեւ հեռուստատեսության) ծառայություններից, այլեւ ստանալ խորհրդատվություն եւ գնել համակարգիչներ ու աքսեսուարներ, հայտնել են ընկերությունում:

Ռոստելեկոմում նշել են, որ «Օպտիկան դեպի բնակարան» տեխնոգիական լուծումն առաջին անգամ է կիրառվում Հրազդան քաղաքում: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս գերժամանակակից հնարավորությունները հասանելի դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու եւ յուրաքանչյուր բնակարան: 

Հրազդանցիները, ինչպես նաեւ Ռոստելեկոմի մյուս բաժանորդները, կօգտվեն նաեւ ընկերության «Գիշերային արագացում» ծառայությունից, որը բաժանորդներին, անկախ գտնվելու վայրից, հնարավորություն է տալիս մինչեւ հոկտեմբերի 1-ը շփվելու եւ օգտվելու ինտերնետից գիշերային ժամերին (00:00-08:00) առանց արագության սահմանափակման:

Ներկայումս Ռոստելեկոմի վաճառքի եւ սպասարկման սրահներ գործում են Աբովյան, Աշտարակ, Գյումրի, Չարենցավան, Վանաձոր, Կապան, Արմավիր, Հրազդան քաղաքներում եւ Երեւանի Էրեբունի համայնքում: