16:53 | 27.06.13 | Նորություններ | 4519
«SMS Հայաստան» ծառայության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS հաղորդագրություններ ուղարկել Հայաստան 20 դրամով:
Դրա համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան մեկնելը, հայտնել են ընկերությունում:
«SMS Հայաստան» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *103*հեռախոսահամար#: Վայրկյաններ անց բաժանորդը կստանա պատասխան SMS եւ հնարավորություն կունենա մուտքագրելու հաղորդագրության տեքստը: Հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձեւաչափով: