17:30 | 14.06.13 | Նորություններ | 3613

Orange-ը ներկայացրել է մինչեւ 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցը Էջմիածնում

Այսօր Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին ներկայացրել է Orange-ի՝ մինչեւ 42 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ ցանցի բարձր արագության հնարավորությունները:

Էջմիածինը 4-րդ քաղաքն է Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից հետո, որտեղ Orange-ը կառուցել է մինչեւ 42Մբ/վ արագության հնարավորությամբ HSPA ցանց, հայտնել են ընկերությունում:

Մյուս քաղաքներում եւ գյուղերում` Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին, Orange-ն առաջարկում է նույնպես ժամանակակից ցանց՝ մինչեւ 21Մբ/վ արագության հնարավորությամբ:

«Orange-ը շարժական կապի միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է այսպիսի ժամանակակից տեխնոլոգիաներ մայրաքաղաքում եւ մյուս քաղաքներում: Նաեւ Հայաստան է Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում, որը տիրապետում է 42Մբ/վ 3G տեխնոլոգիային: Շարունակելով ընդլայնել մեր ծածկույթը փոքր գյուղերում՝ մենք ուժեղացնում ենք մեր ներկայությունն ու էլ ավելի լավացնում ինտերնետ կապի որակը մեծ քաղաքներում, որտեղ որակյալ ինտերնետի իսկապես մեծ պահանջարկ կա, ու շարունակելու ենք ընդլայնել 42Մբ/վ ցանցն այլ քաղաքներում: Մի քանի ամիս առաջ անկախ միջազգային ընկերության՝ P3-ի կողմից տեղում կատարված փորձարկումների արդյունքներով Orange-ի շարժական ինտերնետի 3G ցանցն առաջատար ցուցանիշներ է գրանցել արագության եւ որակի առումներով: Մեր նպատակն է նորագույն տեխնոլոգիաների միջոցով փոխել բաժանորդների ամենօրյա կյանքը դեպի լավը՝ առաջարկելով  ցանցի ու ծառայության բարձր որակ»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել առանց բաժանորդագրվելու պարտավորության, կամ ավելի ցածր գնով՝ 12 ամիս բաժանորդագրությամբ: