10:50 | 20.05.13 | Նորություններ | 1114
“Լոկատոր” ընկերությունը Երվանդ Քոչարի թանգարանում կազմակերպել է վիրտուալ ճամփորդություն դեպի քոչարյան քանդակներ:
Այցելուները հնարավորություն կունենան տեսնել Քոչարի «Զվարթնոցի արծիվ» քանդակի ինտերակտիվ եւ եռաչափ մոդելավորված տարբերակը, որն իրականացվել է «Լոկատոր» ընկերության կողմից: Վիրտուալ կցուցադրվեն նաեւ «Սասունցի Դավթի» եւ այլ քանդակներ, հայտնել են ընկերությունում:
«Քանի որ ներկայումս երիտասարդներն իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում ինտերնետում, անհրաժեշտություն է առաջանում մեր թանգարաններում առկա մշակութային մեծ արժեք ունեցող աշխատանքները նույնպես ներկայացնել վիրտուալ դաշտում: Եվ ներկայացնել ոչ միայն խոսքերով, այլեւ ցուցադրելով ինտերակտիվ ու եռաչափ մոդելավորված տարբերակով: Համացանցում ինտերակտիվ ցուցադրելով քանդակները, նկարները ու թանգարանային այլ ցուցանմուշներ` կնպաստենք երիտասարդների այցելությանը թանգարաններ: Բացի այդ, թանգարանների եւ առհասարակ պատմամշակութային մեր հարուստ ժառանգության եռաչափ մոդելավորումն ու համացանցում տեղադրումը հնարավորություն կտա առավել ճանաչելի դարձնել մեր մշակութային արժեքները ողջ աշխարհում` դրանով իսկ խթանելով զբոսաշրջությունը Հայաստանում»,- ասել է Լոկատոր-ի ծրագրերի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը: