11:27 | 30.04.13 | Նորություններ | 3464
2013թ. I եռամսյակում Հայաստանի երեք բջջային օպերատորները 8,14 մլրդ դրամի հարկ են վճարել, ինչը 2.7 մլրդ-ով կամ 50.26%-ով ավել է 2012թ. նույն ցուցանիշից:
Ղ-Տելեկոմ ընկերությունը (VivaCell-MTS ապրանքանիշ) 3-րդ տեղն է զբաղեցրել 1000 խոշորագույն հարկատուների ցանկում վճարված հարկերի ծավալով: Ընկերության կողմից 2013-ի հունվար-մարտին վճարված հարկերի ընդհանուր ծավալը 3 մլրդ 815.1 մլն դրամ է կազմել: 2012թ. I եռամսյակի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 39.4%-ով:
4-րդ տեղում է Արմենտել-ը (Beeline ապրանքանիշ), որը վճարել է 3 մլրդ 733.9 մլն դրամի հարկ: 2012թ. I եռամսյակի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 82.3%-ով:
40-րդ տեղը զբաղեցրել է Օրանժ Արմենիա-ն, որը 592.5 մլն դրամի հարկեր է վճարել: Վերջինս անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ նվազեցրել է վճարված հարկերը 6.5%-ով:
2013-ին I եռամսյակում 1000 խոշորագույն հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարող ընկերություններից ընդգրկվել են Ucom-ը (110-րդ տեղ, 259.5 մլն դրամ) եւ Ռոստելեկոմ ապրանքանիշով գործող ՋԻ-ԷՆ-ՍԻ-ԱԼՖԱ-ն (193-րդ տեղ, 132.2 մլն դրամ), Armenian Datacom Company-ն (763-րդ տեղ, 28.7 մլն դրամ), Ինտերակտիվ ԹիՎի-ն (832-րդ տեղ, 25.6 մլն դրամ):