15:18 | 23.04.13 | Նորություններ | 1172

Յուքոմը համակարգչային դասարաններ է բացել Երեւանի երեք դպրոցներում

Յուքոմ ընկերությունն այսօր համակարգչային դասասենյակներ է բացել Երեւանի թիվ 2, 19 եւ 192 դպրոցներում:

Երեւանի քաղաքապետարանի եւ ընկերության միջեւ 2012թ.-ին ստորագրված հուշագրի համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թվով 15 դպրոցներ մինչեւ տարեվերջ կունենան համակարգչային տեխնիկայով հագեցած դասասենյակներ: 

Համագործակցության արդյունքում համակարգչային առաջին դասասենյակը բացվել էր անցյալ տարի` Աջափնյակի թիվ 156 դպրոցում: