14:35 | 15.04.13 | Նորություններ | 798

«Ինտերակտիվ թիվի»-ն ներկայացրել է իր նոր կայքը

«Ինտերակտիվ թիվի»-ի տնօրեն Արսեն Բաբաջանյանը եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Կրոյանն այսօր ներկայացրել են ընկերության նոր կայքէջը:

Այն պարունակում է ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվություն:

Արսեն Բաբաջանյանը տեղեկացրել է, որ արդեն գործում է բաժանորդների տեխնիկական սպասարկման շուրջօրյա ծառայությունը:

«Ինտերակտիվ թիվի»-ի տնօրենը նաեւ ասել է, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում կընդլայնի իր ցանցը Էրեբունի համայնքում՝ ապահովելով ծառայություններով մոտ 9 000 բնակարան:

Արսեն Բաբաջանյանը նաեւ ասել է, որ մարզերում իրենք դեռ ծրագրեր չունեն: