14:32 | 15.04.13 | Նորություններ | 1527

    «Ինտերակտիվ թիվի»-ի տնօրենը «տեղեկություն չունի» «Յուքոմ»-ի հետ միաձուլման գործընթացի վերաբերյալ

    «Ինտերակտիվ թիվի»-ի տնօրեն Արսեն Բաբաջանյանը «տեղեկություն չունի» իր ընկերության եւ «Յուքոմ»-ի միաձուլման գործընթացի վերաբերյալ:

    Հիշեցնենք, որ 2012թ. հուլիսին հայտարարվել էր, որ «Յուքոմ» ընկերությունը կգնի «Ինտերակտիվ թիվի» ընկերության բաժնետոմսերի 100%-ը:

    Ի պատասխան Մեդիամաքս-ի հարցին Արսեն Բաբաջանյանն ասել է, որ «Ինտերակտիվ թիվի»-ն 100 տոկոսանոց բիզնես միավոր է, որն ինքն է որոշում իր ռազմավարությունը, անելիքները, ներդրումները»:

    «Մենք տարբեր ուղղություններով փոխգործակցում ենք շատ կազմակերպությունների հետ: Ձեր հարցին ես չեմ կարող հիմա հստակ պատասխանել, քանի որ այդպիսի տեղեկություն ես չունեմ»,- ասել է Արսեն Բաբաջանյանը:

    Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Կրոյանը լրացրել է, որ «բանակցություններ ընթացել են, բայց վերջնական ելք չի եղել»: