10:59 | 12.04.13 | Նորություններ | 992

Google-ը թույլ կտա որոշել տվյալների ճակատագիրը մարդկանց մահից հետո

Google-ը թույլ է տալու օգտագործողներին որոշել, թե ի՞նչ է տեղի ունենալու իրենց տվյալների հետ այն բանից հետո, երբ նրանք կմահանան կամ այլեւս չեն օգտվի ինտերնետից:

Դրանով Google-ը դառնում է առաջին խոշոր ինտերնետային ընկերությունը, որն անդրադառնում է այս նուրբ հարցին, գրում է ընկերությունն իր բլոգում:

Ընկերության այս հնարավորությունը վերաբերում է էլեկտրոնային փոստին, Google Plus սոցիալական ցանցին եւ օգտատերերի այլ աքաունթներին:

Օգտատերերը կարող են ընտրել որոշ ժամանակ անց իրենց բոլոր տվյալները ջնջելու կամ իրենց կողմից ընտրված մարդկանց փոխանցելու հնարավորությունների միջեւ:

Արդեն մի քանի տարի է, ինչ ինտերնետ օգտագործողներն ամբողջ աշխարհում հարց են բարձրացնում այն մասին, թե ի՞նչ է տեղի ունենալու տվյալների հետ իրենց մահից հետո:

«Հուսով ենք,այս նոր հնարավորությունը կօգնի ձեզ պլանավորել թվային աշխարհում ձեր ճակատագիրը, ապահովելով ձեր տեղեկատվության անվտանգությունը` նաեւ հեշտացնելով ձեր սիրելիների կյանքը ձեզ կորցնելուց հետո», - գրում է ընկերությունը:

Վեբ-հսկային են պատկանում նաեւ YouTube-ը, Picasa եւ Blogger ծառայությունները:

Ըստ հաղորդագրության, օգտագտերերը կարող են որոշել, թե աքաունթից այլեւս չօգտվելուց որքան ժամանակ (3, 6, 9 կամ 12 ամիս) անց  կհեռացվեն կամ հարազատներին կփոխանցվեն իրենց տվյալները:

Ընկերությունն, այնուամենայնիվ, մինչեւ այդ գործողությունները, կտեղեկացնի այդ մասին աքաունթում նշված երկրորդական էլեկտրոնային փոստով:

Ինտերնետային մյուս ընկերությունները եւս փորձում են լուծել մարդկանց մահից հետո առաջացող այս խնդիրը, այսպես՝ Facebook-ը թույլ է տալիս օգտատերերին «հավերժացնել» իրենց աքաունթները: