18:06 | 11.04.13 | Նորություններ | 3647

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է

    Գյումրիում մեկնարկել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորը կրկին ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

    Այս տարի միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:
     
    Երաժշտական մրցույթին մասնակցելու է 2415 երաժիշտ-կատարող` 30 երկրներից: