15:00 | 10.04.13 | Նորություններ | 3679
Այսօրվանից Orange-ում կարելի է բաժանորդագրվել Դելֆին, Պանտերա եւ Թիթեռ ամսական բաժանորդագրություններին՝ սկսած 3000 դրամ ամսավճարից:
Դելֆին 3000 սակագնային պլանը նախատեսված է նրանց համար, ովքեր հիմնականում զանգեր են կատարում. ամսավճարը ներառում է 1000 րոպե խոսելաժամանակ Orange-ի բաժանորդների եւ 100 րոպե` տեղական այլ ցանցերի բաժանորդների հետ խոսելու համար:
Պանտերա 3000-ը սմարթֆոնների սիրահարների համար է, քանի որ ցանցի ներսում 1000 անվճար րոպեներից բացի այն տրամադրում է նաեւ 500ՄԲ շարժական ինտերնետ եւ սոցիալական ցանցերում անսահմանափակ շփվելու հնարավորություն:
Թիթեռ 3000-ը հնարավորություն է տալիս ամսավճարն ամբողջովին օգտագործել ցանկացած ծառայությունից օգտվելու համար` ի հավելում ցանցի ներսում 1000 րոպե անվճար խոսելաժամանակի: Այս սակագնային պլաններից որեւէ մեկից օգտվելու համար անհրաժեշտ կլինի բաժանորդագրվել 12 ամսով:
Orange-ը կշարունակի առաջարկել 4000, 6000, 10000 եւ 20000 դրամ ամսավճարով սակագնային պլաններ, որոնք հնարավորություն են տալիս ձեռք բերել մեծ ծավալով րոպեներ ու մեգաբայթեր, ինչպես նաեւ՝ հեռախոսներ մատչելի գնով:
«Նոր առաջարկը կլրացնի մեր կողմից ներկայումս առաջարկվող սակագնային պլանների բազմազան առաջարկների ցանկը, եւ հնարավորություն կտա յուրաքանչյուրին գտնելու իր անհատական կարիքներին համապատասխանող ամսական բաժանորդագրությունը: Հաճախ է պատահում, երբ հաճախորդը գալիս է խանութ եւ փնտրում է մատչելի հետվճարային առաջարկ, միեւնույն ժամանակ առանց նոր հեռախոս ձեռք բերելու անհրաժեշտության: Այս նախաձեռնությամբ մենք ընդառաջ ենք գնացել հենց այսպիսի կարիքներ ունեցով մարդկանց», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Սակագնային պլանի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ Orange-ի պաշտոնական էջում. http://orangearmenia.am/mobile/every-month/: