22:57 | 06.04.13 | Նորություններ | 941

Մեդիամաքսի թիմը` ԶԼՄ-ների մինի-ֆուտբոլի մրցաշարի հաղթող

“Գրանդ Սպորտ” մարզահամալիրում կայացած եզրափակչի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ ոքի` 3-3, իսկ հետխաղյա 5-մետրանոցներում ավելի դիպուկ էին Մեդիամաքսի խաղացողները, ովքեր եւ արժանացան գլխավոր մրցանակին` “Վիվասել-ՄՏՍ-2013 գավաթին”:

3-րդ տեղը գրավեց news.am կայքի թիմը:

Մեդիամաքսի խաղացողները ստացան նաեւ “Լավագույն ռմբարկուի”, “Լավագույն խաղացողի”, “Լավագույն դարպասապահի” եւ “Թիմի լավագույն ղեկավարի” հատուկ մրցանակները:

Միջոցառման կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան էր, իսկ ՎիվաՍելլ-ՄՏՍ–ը ստանձնել էր մրցաշարի գլխավոր հովանավորությունը: Մրցաշարի մասնակիցներին ըմպելիք էր տրամադրում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը:

Մեդիամաքսից բացի մրցաշարին կմասնակցեցին “4-րդ իշխանություն” թերթի, ԱԹԱ-ի, Mamul.am, News.am եւ emedia.am կայքերի, ”Արեւածաղիկ” եւ ”Ֆինանսներ եւ էկոնոմիկա” ամսագրերի թիմերը:

Նշենք, որ Մեդիամաքսի թիմը հաղթել էր նաեւ 2009 թ-ին կայացած առաջին մրցաշարում: