14:51 | 05.04.13 | Նորություններ | 1500

Առաջիկայում Одноклассники.ру ցանցն ամբողջովին կվերականգնվի

Երեւան: Մեդիամաքս: Одноклассники.ру սոցիալական կայքի մամուլի քարտուղար Մարիա Լապուկն այսօր Մեդիամաքս-ին հայտնել է, որ առաջիկայում ցանցի աշխատանքն ամբողջովին կվերականգնվի:

«Մեզ մոտ տեխնիկական խափանում է եղել, որը կապված է սարքավորումների աշխատանքի հետ: Այժմ կայքը աշխատում է ֆունկցիոնալ սահմանափակումներով: Առաջիկայում ցանցի աշխատանքն ամբողջովին կվերականգնվի», - ասել է Մարիա Լապուկը: