09:30 | 05.04.13 | Նորություններ | 4981

    Orange-ը սկսել է Samsung Galaxy S4-ի նախնական գրանցումը

    Orange-ը հայտարարել է, որ մայիսի 4-ին կներկայացնի Samsung Galaxy S4 սմարթֆոնը Հայաստանում:

    Ցանկացողները կարող են նախնական պատվեր կատարել http://orangearmenia.am/samsung/pre-registration էջում կամ Orange-ի խանութներում:

    Առաջին անգամ Samsung-ը ներկայացրեց իր երկար սպասված Samsung Galaxy S4 սմարթֆոնը մարտի 14-ին` Նյու Յորքում: Համաշխարհային մեկնարկից մի քանի շաբաթ այս մոդելը հասանելի կլինի սպառողներին Orange-ի խանութներում:
      
    Orange-ի խանութներում, Samsung Galaxy S4 սեւ եւ սպիտակ մոդելները հնարավոր կլինի ձեռք բերել 391 000 դրամով: Բաժանորդագրվելով Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրություններից մեկին 12 կամ 24 ամսով՝ բաժանորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու այս հզոր սմարթֆոնը՝ սկսած 210 000 դրամից:

    Այն տասը բաժանորդները, ովքեր առաջինը կգրանցեն իրենց Samsung Galaxy S4-ը եւ այն ձեռք կբերեն Orange-ից մայիսի 4-ին, ընկերության կողմից կստանան  հաճելի նվերների փաթեթ: