17:18 | 03.04.13 | Նորություններ | 1579

Վաղը կանցկացվի «Կենգուրու 2013» մրցույթը

Երեւան: Մեդիամաքս: Վաղը, ապրիլի 4-ին, 3-12-րդ դասարանների ավելի քան 39 600 աշակերտներ Հայաստանի եւ Արցախի 960 դպրոցներից կմասնակցեն «Կենգուրու 2013» միջազգային մրցույթին:

Արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհի ամենասիրված եւ ամենազանգվածային դպրոցական «Կենգուրու» մրցույթը:

Մրցույթը կանցկացվի դպրոցներում 12:00-14:00 հատվածում:

Մրցույթն անցկացվում է Հայաստանում` ՀՀ կրթության եւ գիտության, Արցախում` ԼՂՀ  կրթության եւ գիտության նախարարությունների հովանու ներքո: