16:32 | 03.04.13 | Նորություններ | 1097

Ucom-ը դառնում է տարանցիկ ինտերնետ-օպերատոր

Հայաստանյան ինտերնետ-պրովայդեր Ucom-ը պայմանագիր է ստորագրել վրացական Caucasus Online ընկերության հետ, որի համաձայն այն 40 գիգաբիթ թողունակությամբ անմիջական ելք է կստանա դեպի վրացական օպերատորի ենթակառուցվածք, հայտնում Ucom-ը:
 
«Այս համատեղ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Յուքոմ ընկերության կառուցած գերհզոր օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ: Այսպիսով, մեծանում է Հայաստանի դերը Եվրոպայից դեպի Մերձավոր եւ Միջին Արևելք ինտերնետի մատակարարման գործընթացում, քանզի Հայաստանը դառնում է կապող օղակ վերջիններիս միջեւ»,- նշել է Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը: