18:13 | 02.04.13 | Նորություններ | 2530

Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը 16 մլն դրամ է տրամադրել Աուտիզմով երեխաների կենտրոնին

Շուրջ 6 տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է աուտիզմով տառապող երեխաների կենտրոնի հետ` ձգտելով ֆինանսական աջակցությամբ հնարավորինս մեծացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը. դրա արդյունքում մշակվել եւ իրականացվել են նոր ծրագրեր, վերապատրաստվել են մասնագետներ եւ ավելի շատ երեխաներ են ընդգրկվել այդ ծրագրերում, հայտնել են ընկերությունում:

Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնին տրամադրել է 16 մլն. դրամ: 2009թ.-ից մինչեւ օրս ընկերությունը կենտրոնին հատկացրել է 80 մլն. 500 հազար դրամ:

«Ամենամեծ չարիքն անտարբերությունն է: Ցանկացած խնդիր հաղթահարելի է, երբ կա խնդրով մտահոգ եւ աջակցության պատրաստակամ հասարակություն: Մենք եղել եւ մնում ենք Ձեր կողքին` հուսահատության դռները փակելու, երազելու եւ այդ երազանքներն իրականացված տեսնելու համար: Միասին կարելի է հասնել դրական արդյունքի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Աուտիզմով տառապող երեխաների կենտրոնը միակն է Հայաստանում, որ մատուցում է շաբաթական մինչեւ 40 ժամ հատուկ թերապիա-դասընթացներ: