17:21 | 27.03.13 | Նորություններ | 2926

Orange-ը երկու բուհում անվճար WiFi է անցկացրել

Այսօր տեղի է ունեցել Orange WiFi «անկյունների» պաշտոնական բացումը Հայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում եւ Հայաստանի պետական կոնսերվատորիայում:

Ինչպես հայտնել են ընկերությունում, համալսարաններում անվճար WiFi-ով զինված անկյունների ստեղծման ծրագիրը մեկնարկել է դեռ 2011թ. եւ նախատեսվում է 2013թ. ընթացքում նման անկյունների թիվը հասցնել 13-ի, որոնցից 9-ը` Երեւանի եւ 4-ը՝ մարզային համալսարաններում:

Նախատեսվում է նման անկյուններ բացել նաեւ Գեղարվեստի պետական ակադեմիայում, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում եւ Գավառի պետական համալսարանում:

«Ինտերնետն արդեն մեր առօրյա կյանքի, ինչպես նաեւ ուսումնական գործընթացների անբաժան բաղկացուցիչն է: Այն այսօր աշխարհի համալսարաններում նույնքան կարեւոր եւ պարտադիր է, ինչքան գրադարանը: Վստահ եմ, որ այս WiFi անկյունները կփոխեն ուսանողների ամենօրյա ուսումնական կյանքը եւ կհեշտացնեն նրանց գործը»,- ասել Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: