17:55 | 19.03.13 | Նորություններ | 3336

Մարտի 22-ին Մեդիամաքս-ի գրասենյակում կկայանա «Մարկետինգը Օդնոկլասնիկի-ում» դասը

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 22-ին Մեդիամաքս-ի գրասենյակում տեղի կունենա «Մարկետինգը Օդնոկլասնիկի-ում» թեմայով վարպետության դասը:

Վարպետության դասը կանցկացվի Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings նախագծի շրջանակներում, որի սկիզբը դրվել է 2011 թվականին: 

Վարպետության դասը կվարի Odnoklassniki.ru նախագծի մամուլի խոսնակ Մարիա Լապուկը:

Դասի հիմնական թեմաներից է լինելու Odnoklassniki.ru ցանցում խմբերի ստեղծումը եւ դրանք մարկետինգային արշավների վարման արդյունավետ գործիքների վերածումը:

Մասնակցությունը վարպետության դասին անհատական հրավիրատոմսերով է: Դասին մասնակցելու հայտերը պետք է ներկայացնել news@mediamax.am հասցեին` Odnoklassniki.ru թեմայով մինչեւ մարտի 20-ը ժամը 18:00:

Հայտի մեջ անհրաժեշտ է նշել դիմող անձի աշխատավայրը եւ կոնտակտային տվյալները: