12:55 | 19.03.13 | Նորություններ | 5346

Orange-ը ներկայացրել է Orange Blade III սմարթֆոնը

Orange-ն այսօր ներկայացրել է առաջին բրենդավորված սմարթֆոնը Հայաստանում` Orange Blade III-ը:

Orange Blade III-ն աշխատում է Android օպերացիոն համակարգով, ունի 1ԳՀց  հզորությամբ պրոցեսոր, 3G ցանցում ապահովում է մինչեւ 7.2 ՄԲ/վ ներբեռնման արագություն: Այն ունի 4 ԳԲ հիշողություն, որը հնարավոր է ավելացնել մինչեւ 32 ԳԲ-ով: Տեսախցիկը 5ՄՊ է, սմարթֆոնը հագեցած է MP3/MP4 նվագարկիչներով, GPS-ով:

«Սմարթֆոնն ունի չորս մատնաչափ էկրան, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ  օգտվել սմարթֆոնին հատուկ բոլոր ծառայություններից: Այն ստեղծված է  Android օպերացիոն համակարգի հիման վրա, ինչի արդյունքում օգտագործողների համար բաց կլինեն Play Srore-ի բոլոր առաջարկները»,- ասել է Օրանժ Արմենիա-ի վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

Սմարթֆոնի արժեքը 90 000 դրամ է, տրվում է մեկ տարի երաշխիքային սպասարկում: Բաժանորդագրվելով Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա սակագնային փաթեթներին`  Orange Blade III-ը կարելի է ձեռք բերել 1 դրամով: Այն ներկայացվելու է միայն Orange խանութներում: