09:40 | 27.02.13 | Նորություններ | 2118
Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է ֆանտաստիկայի եւ ֆենտեզիի ժանրում ստեղծագործող սկսնակ հեղինակների «ԱրմԿոն-2013» մրցույթը:
Մրցույթի պայմաններն են.
Աշխատանքների ընդունման ժամկետը՝ մինչեւ ապրիլի 20;
Աշխատանքի ծավալը՝ 6 000 – 40 000 նիշ, ներառյալ բացանիշները (пробел);
Ժանրը՝ ֆանտաստիկա, ֆենտեզի, միստիկա, հեքիաթ, ալտերնատիվ պատմություն;
Լեզուն՝ հայերեն կամ ռուսերեն:
Թեման ազատ է, սակայն մրցույթի կայքում կան պատմվածքների թեմաների առաջարկներ՝ ցանկացողների համար:
Մրցույթի հաղթողը կստանա Amazon Kindle, Բուկինիստ գրախանութի զեղչի քարտ եւ նվերներ մրցույթի հովանավոորներից:
Տեղեկատվությունը մնացած մրցանակների եւ մրցույթի այլ մանրամասների մասին հասանելի են www.armcon.am կայքում:
Առաջին անգամ «ԱրմԿոն» մրցույթն անցկացվեց 2008-2009թթ.: Մրցույթին մասնակցել էին 17 հեղինակներ` ներկայացնելով 27 պատմվածք: Մրցույթի հաղթող էր ճանաչվել Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Նունե Մելքումյանը` «Պղնձե թեյնիկ» ստեղծագործությունով: