13:25 | 20.02.13 | Նորություններ | 2908

ԱրմենՏելի բաժանորդները կարող են անցնել «Միքս» հետվճարային պլանին

ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է «Միքս» հետվճարային սակագնային փաթեթին միանալու նոր հնարավորության մասին:

Beeline բջջային կապի բաժանորդները, պահպանելով իրենց համարը կարող են անցում կատարել «Միքս» հետվճարային  սակագնային փաթեթին` դիմելով մոտակա բջջային կապի կենտրոն կամ վաճառքի և սպասարկման գրասենյակ, հայտնել են ընկերությունում:

«Միքս» սակագնային փաթեթը կապի  պարզ և մատչելի սակագների շնորհիվ մեծ ճանաչում է վայելում Beeline անհատ և կորպորատիվ բաժանորդների շրջանում: Բացելով գործող համարի պահպանմամբ անցման հնարավորությունը, մենք փորձում ենք սակագնային փաթեթն ավելի մոտեցնել հաճախորդին, իսկ միացումն ավելի հեշտացնել»,- ասել է ԱրմենՏելի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաև ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ: Ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Beeline բջջային և ֆիքսված ցանցեր, ինչպես նաև դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS և MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline և ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ: Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 9.99 դրամ:

Առաջարկը գործում է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների համար, որոնցից անցումը նախատեսված է գործող միացման պայմաններով: