17:59 | 04.02.13 | Նորություններ | 5746
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից գործարկված ՄոբիԴրամ էլեկտրոնային վճարային համակարգի Երեւանի, Էջմիածնի եւ Արտաշատի մասնաճյուղերում (ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակները) կարելի է օգտվել «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից, հայտնել են ընկերությունում:
Մամլո ծառայությունում նաեւ տեղեկացրել են, որ համաձայն ՀՀ կենտրոնական բանկի՝ CONTACT վճարային համակարգի՝ Հայաստանում լիցենզիայի կասեցման մասին որոշման, այս համակարգի ծառայությունները ՄոբիԴրամի մասնաճյուղերում այլեւս չեն տրամադրվում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093 29 74 44: