14:36 | 04.02.13 | Նորություններ | 5298
Օրանժ Արմենիայի 3G+ ցանցը ճանաչվել է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում՝ ըստ գերմանական «P3 Communications» անկախ միջազգային խորհրդատվական ընկերության կողմից Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի պատվերով իրականացված ուսումնասիրության արդյունքների:
Ուսումնասիրության ընթացքում գնահատվել են եվրոպական 8 երկրներում շարժական կապի 26 օպերատորների ցանցերի մի շարք պարամետրեր, ինչպես մուտք ստատիկ վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտում ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքում եւ ստացում, ֆայլերի վերբեռնում եւ նեռբեռնում ու վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը: Բոլոր փորձարկումներն իրականացվել են շուկայում առկա USB մոդեմներով ու սմարթֆոններով եւ հատուկ ծրագրերով, հայտնել են ընկերությունում
Անցյալ տարվա ընթացքում Հայաստանում երկու անգամ իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ վերը նշված բոլոր պարամետրերով Օրանժ Արմենիա ընկերությունն, ընդհանուր արդյունքներով, Հայաստանում առաջարկում է ինտերնետի լավագույն արագություն եւ որակ, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
«Վերջին տարիներին մենք ջանք չենք խնայել՝ Հայաստանում կառուցելու եվրոպական լավագույն ցանցերից մեկը: 2012թ. մեզ հաջողվեց ավելացնել մեր ցանցի թողունակությունը մինչեւ 42Մբ/վ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում եւ մինչեւ 21Մբ/վ գյուղական համայնքներում: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ ցանցի որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրենց արդյունքն են ցույց տալիս: Մենք շարունակելու ենք աշխատանքներ տանել մեր ցանցի արագության եւ աշխատանքի որակի կատարելագործման ուղղությամբ՝ այդպիսով մեր ձայնային եւ ինտերնետ ծառայությունների բաժանորդներին առաջարկելով առավելագույն հարմարավետություն», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2012թ. հունիսի 13-ից հուլիսի 5-ը եւ նոյեմբերի 19-30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան, Գյումրի, Վանաձոր եւ Էջմիածին քաղաքներում՝ հաշվի առնելով, որ բնակչության խտությամբ պայմանավորված՝ նշված քաղաքներում է գեներացվում տրաֆիկի մոտ 80%-ը:
Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առեւտրային շրջաններում եւ արվարձաններում: Փորձարկումների շուրջ 20%-ն իրականացվել է շարժման մեջ:
Ընդհանուր ուսումնասիրությունն իրականացվել է 2012թ. մայիս-օգոստոս եւ 2012թ. հոկտեմբերի 17-ից մինչեւ 2013թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում հետեւյալ երկրներում՝ Հայաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Մոլդովա, Լեհաստան, Ռումինիա, Իսպանիա եւ Սլովակիա: