13:08 | 31.01.13 | Նորություններ | 3272

Օրանժի բաժանորդները ՄեգաՖոնի ցանցում կօգտվեն GPRS ռոմինգից 30 դրամ/ՄԲ սակագնով

Orange-ը եւ MegaFon-ը շարունակել եւ ընդլայնել են ռոմինգի ոլորտում համագործակցությունը:

2012թ. ապրիլից սկսած՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում եւ միանալով MegaFon-ի ցանցին, Orange-ի եւ MegaFon-ի բաժանորդներին զանգահարում ու վերջիններից զանգեր են ստանում 30 դրամ/րոպեով:

Ս.թ. փետրվարի 1-ից սկսած՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները նաեւ կօգտվեն 30 դրամ/ՄԲ սակագնից՝ ՄեգաՖոնի ցանցում GPRS ռոմինգից օգտվելիս, հայտնել են ընկերությունում:

«Ռուսաստանը հայաստանցիների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, եւ անցած տարվա ընթացքում մենք նկատեցինք, որ մեր բաժանորդներից շատերն են օգտվում այս առաջարկից: Այս առաջարկի շնորհիվ ռոմինգը դադարում է լինել շքեղություն եւ պարզապես դառնում է ճամփորդության հարմարավետությունն ապահովող ծառայություն: Ուրախ ենք, որ մեր բաժանորդները կարող են Ռուսաստանում հարմարավետ կերպով օգտվել ռոմինգից՝ միանալով MegaFon-ի ցանցին», ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունեն այլ առավելություններ եւս. բոլոր այլ մուտքային զանգերի եւ տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքն է 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ: