09:53 | 31.01.13 | Նորություններ | 1161

    Microsoft-ը գործարկել է Office 2013 փաթեթը

    Microsoft-ը գործարկել է իր հանրահայտ Office-ի հերթական ծրագրային փաթեթը՝ Office 2013-ը:

    Word-ը, Excel-ը, Powerpoint-ը եւ Outlook-ը ռեդիզայնի են ենթարկվել՝ թաչ-սքրին համակարգիչների վրա ավելի լավ աշխատելու նպատակով, գրում է BBC-ն:

    Ծրագրերն ինտեգրված են նաեւ Skype-ի հետ, իսկ օգտատերերը կարող են հավելյալ ֆունկցիաներ ավելացնել ընկերության նոր ծրագրային խանութից:

    Անցյալ տարի MS Office-ի վաճառքը բելեր է Microsoft-ին $24 մլրդ, ինչն ընկերության ընդհանուր եկամուտների մեկ երրորդն է:

    Ակնկալվում է, որ եթե նոր ծրագրային փաթեթն իրեն արդարացնի, այն կխթանի նաեւ Windows 8-ով եւ Windows RT-ով համակարգիչների վաճառքը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օգտագործողները անցնում են նոր համակարգերին ավելի դանդաղ, քան անցան Windows 7-ին եւ Vista-ին:

    Microsoft-ը չի արտադրել իր նոր ծրագրային փաթեթը iPad-ների եւ Android սարքերի համար:

    Նոր Office-ում ֆայլերն առաջարկվում է պահպանել ընկերության ամպային սերվերում՝ SkyDrive –ում, սակայն, օգտագործողների ցանկությամբ, ֆայլերը կարելի է պահպանել նաեւ համակարգչում:

    Office 2013-ի ամբողջական փաթեթի գինը մեկ համակարգչի համար կկազմի $140, սակայն Microsoft-ը շեշտադրելու է իր Office 365 Home Premium փաթեթի վաճառքը, որին տարեկան բաժանորդագրությունը միաժամանակ մինչեւ 5 PC-ների կամ Mac-երի համար կարժենա $100: