15:38 | 30.01.13 | Նորություններ | 3575
ՎիվաՍել-ՄՏՍ-ը դեռ չի որոշել հիբրիդ հեռուստահարթակի ներդրման ժամկետները:
Այսօր ՄՏՍ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ընկերությունների խումբը սկսել է ձեւավորել հատուկ հեռուստափաթեթներ, որոնք օպերատորը կառաջարկի լայնաշերտ ինտերնետի մատակարարներին Ռուսաստանի մարզերում, ինչպես նաեւ Հայաստանում, Բելառուսում եւ Ուկրաինայում:
2013 թ-ին ՄՏՍ-ը սկսել է հիբրիդ հեռուստահարթակի ստեղծման աշխատանքները, որը տեխնոլոգիապես կմիավորի երեք էկրանների վրա (հեռուստացույցների, շարժական սարքերի եւ համակարգիչների) հեռարձակումը:
«ՄՏՍ խմբի մաս կազմելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է խմբի կորպորատիվ ընդհանուր ռազմավարությամբ: Ինչ վերաբերում է հիբրիդ հեռուստահարթակին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույնպես այդ ընդհանուր նախագծի մաս է կազմում, թեեւ հստակ գնահատում, թե ե՞րբ այդ ծառայությունը կներդրվի Հայաստանում, դեռևս չի կատարվել», - Մեդիամաքս-ին ասել են մամլո ծառայությունում, հավելելով, որ ծրագրի ներդրումը կախված է շուկայի դինամիկայից, կարիքներից եւ պահանջարկից: