Հյուսիսային Կորեան ընդգրկվել է Google Maps-ում. մինչ այդ փակ պետության քաղաքներն ու փողոցները չկային որեւէ քարտեզային ծրագրում:
Երկրի վերաբերյալ տվյալները հավաքագրվել են ընկերության Map Maker գործիքի միջոցով, որը թույլ է տալիս օգտագործողներին տեղեկություններ տրամագրել՝ օգտվելով արբանյակային լուսանկարներից, գրում է BBC-ն:
Հաշվի առնելով այն, որ հյուսիսկորեացիները չեն կարող օգտվել Google-ից, տվլալները հիմնականում տրամադրվել են հարավային հարեւանների կողմից:
Հատկանշական է, որ Google-ի այս քայլը հաջորդել է ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Շմիդթի՝ Հս. Կորեա կատարած հումատիտար այցին: