Շուտով Երեւան-Գյումրի էլեկտրագնացքում կգործի անվճար Wi-Fi կապ:
Ինտերնետը հասանելի կլինի նաեւ միջազգային գնացքների ննջավագոններում եւ բարձր հարմարավետության կուպեներում, այսօր ասել է Հարավկովկասյան երկաթուղու ուղեւորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը:
Նա տեղեկացրել է, որ 2013 թվականին Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյում վերանորոգում կանցնեն միջազգային գնացքների 9 վագոն եւ 2 էլեկտրագնացք: