Ucom-ն այսօր հայտնել է, որ հունվարի 28-ին` Բանակի օրը, ներկայացնելով զինգրքույկը ընկերության ցանկացած գրասենյակում եւ միանալով «Երեքը մեկում» կլասիկ փաթեթին, բաժանորդը «Երեքը մեկում» ծառայությունները 1 ամիս կստանա անվճար:
Ucom-ում նշել են, որ «առաջիկայում զինծառայողների համար հնարավոր են նոր հետաքրքիր առաջարկներ»:
«Երեքը մեկում» կլասիկ փաթեթը ներառում է 116 ալիք, 15 Մեգաբիթ/վայրկյան արագությամբ ինտերնետ եւ ֆիքսված հեռախոսային ծառայություն: