12:09 | 23.01.13 | Նորություններ | 1349

Sony-ն ներկայացրել է ամենաբարակ պլանշետը

Sony-ն այսօր Ճապոնիայում ներկայացրել է Android-ով գործող Xperia Z պլանշետը, որի հաստությունն ընդամենը 6.9 մմ է, ինչն այն դարձնում է ամենաբարակ պլանշետային համակարգիչն աշխարհում:

Այն ավելի բարակ է, քան Apple's iPad Mini-ն, ու դրա հետ մեկտեղ ունի ավելի մեծ՝ 10.1 դյույմանոց դիսփլեյ, գրում է BBC-ն:

Սարքը ջրակայուն եւ փոշեդիմացկուն է, իր բոլոր պորտերը ծածկված են հատուկ պլաստիկով:

«Սա լավ սարք է: Նրա հաջողությունը կախված է նրանից, թե որքան է այն արժենալու, ինչպես նաեւ այն բանից, արդյոք Sony-ն փոխկապակցելու է նոր սարքն իր կինո-, խաղա-, երաժշտական եւ այլ բովանդակության հետ», - BBC-ին ասել է Informa Telecoms and Media ընկերության ավագ տեխնոլոգիական վերլուծաբան Դէվիդ ՄքՔուինը: