13:04 | 11.01.13 | Նորություններ | 2307

Dasaran.am կայքում բացվել է «Դիմորդի անկյուն»

Dasaran.am կայքում բացվել է «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը:

Այն թույլ է տալիս մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաեւ ուսման վարձերի չափին:

Բաժնում ներկայացված են նաեւ առարկայական ուղեցույց եւ ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը եւ առարկայական ուղեցույցները: «Դիմորդի անկյան» շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին եւ որոշումներին, ինչպես նաեւ օգտվել մասնագիտական ուղեցույցից եւ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Dasaran.am-ն իր ցանցում ընդգրկել է 502 դպրոց` այս պահին ունենալով ավելի քան 450.000 գրանցված բաժանորդ (աշակերտներ եւ ծնողներ), 502 ուսուցիչներ եւ 20.256 ուսուցիչներ: