13:37 | 10.01.13 | Նորություններ | 799

Կհաշվարկվեն Հայաստանի ինտերնետի օգտատերերը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդաբանությունը եւ ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի նպատակով անհրաժեշտ ցուցանիշները տրամադրող կամ հրապարակող գերատեսչությունների ցանկին։

Կառավարության կայացրած որոշման հավելվածի համաձայն, առաջին փուլում կհաշվարկվի 15-74 տարեկան անձանց թվաքանակը: Այնուհետ կհաշվարկվի ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ եւ dial-up բաժանորդագրությունները:

Հաջորդ փուլում կիրականացվի առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թվի հաշվարկը, որը ներառում է USB մոդեմները եւ շարժական կապի WiMax բաժանորդագրությունները:

Հետագայում կհաշվարկվեն ստանդարտ շարժական կապի բաժանորդագրությունները` լայնաշերտ կապի 256 Մբ/վ եւ ավելի արագություններով: