06:50 | 28.12.12 | Նորություններ | 3265

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ՌԴ-ում ռոումինգի սակագները 2013-ին անփոփոխ կմնան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում 2013-ին նույնպես կարող են «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգահարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի համարներին 29 դրամ/րոպե սակագնով:

Ռուսաստանում ռոումինգում գտնվող բաժանորդները կարող են նաեւ ուղարկել SMS 9 դրամով ցանկացած ուղղությամբ, օգտվել ինտերնետից 49 դրամ/ՄԲ սակագնով եւ ստանալ զանգեր րոպեն 29 դրամով, հայտնել են ընկերությունում: