06:05 | 27.12.12 | Նորություններ | 4020

    Վաղը Գյումրիում կբացվի Ռոստելեկոմի երրորդ վաճառասրահը

    Դեկտեմբերի 28-ին Գյումրիում կբացվի Ռոստելեկոմի կապի ծառայությունների երրորդ հայաստանյան վաճառքի սրահը՝ Աբովյան եւ Աշտարակ քաղաքներից հետո:

    Գյումրիում սրահը կգործի Սայաթ-Նովա 3/1 հասցեում:

    Առաջին փուլում մանրածախ վաճառքն իրականացվելու է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ֆիքսված հեռախոսակապի եւ ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, քիչ ուշ ծառայությունների շարքը կհամալրի նաեւ ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունը: