07:37 | 24.12.12 | Նորություններ | 1849

Cyber Gates-ը մշակել է մարդկանց դեմքերը ճանաչող համակարգ

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 23-ին «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունը Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթում ներկայացրել է իր նոր «SMART FACE» համակարգը, որը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ տարբերել մարդկանց դեմքերը:

«Համակարգը հեշտությամբ կարողանում է մշակել թվային տեսախցիկից ստացված պատկերը իրական ժամանակում եւ հատուկ բիոմետրիկ վերլուծության արդյունքում դեմքերը համեմատում բիոմետիկ բազայում պահվող տվյալների հետ»,- հայտնել են ընկերությունում:

Համակարգը կարող է ներդրվել օդանավակայաններում, խանութներում եւ ցանկացած այլ հասարակական վայրում, ինչը թույլ կտա ցանկացած պահի համեմատել թվային տեսախցիկներից ստացված տեղեկատվությունը Ոստիկանության տվյալների բազայի հետ: